Իգոր. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը կանխիկ գործարքներ չի կատարում, արդյո՞ք պարտադիր է դրամարկղային գիրք ունենալը։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Դրամարկղային գիրք վարելու հետ կապված Արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է Արդյո՞ք դրամարկղային գիրքը անհրաժեշտ է Դրամարկղային գիրք վարելու վերաբերյալ Տուգանք դրամարկղային գիրք չվարելու համար
Եթե ունեք կանխիկ գումարով գործարքներ, ապա պարտադիր է:
Կանխիկ գործարքներ չենք կատարում, տվյալ պարագայում պարտադիր է՞ թե ոչ, որտեղ կարելի է կարդալ։
Հնարավոր չէ, որ ընդհանրապես կանխիկ գործարքներ չլինի, դրա համար պարտադիր է:
Կազմակերպությունների համար պարտադիր է դրամարկղային գիրք ունենալը, թեկուզ կանխիկ գործարքներ չեք կատարում։
Պարտադիր է, քանի որ գործուղում, աշխատավարձ, առհաշիվ տրված գումարներ և այլն պարտադիր դրամարկղային գրանցում պահանջող գործառնություններ են։
Հարգելի Իգոր,
կազմակերպության համար պարտադիր է։