Արդյո՞ք պարգևավճարները հարկվում են

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.

1. Պարգևավճարները, հավելավճարները արդյո՞ք ենթակա են հարկման եկամտային հարկով:
2. Որո՞նք են համարվում պասիվ եկամուտներ:
3. Եթե ԱՁ-ն գործում է, կատարում է 5000 դրամ եկամտային հարկի վճարումները, սակայն դեռևս միայն ձեռքբերումներ է անում հետագայում արտադրանք թողարկելու համար և աշխատողներ չունի, այս դեպքում նա պարտավո՞ր է որևիցե հաշվետվություն ներկայացնելու, թե՞ ոչ: Նշեմ, որ ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
N.Nersisyan

Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`
1) շահաբաժինները.
2) տոկոսները.
3) ռոյալթիները.
4) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.
5) Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.
6) փոխադրման ծառայությունների (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները:
Պարգևավճարներն էլ, հավելավճարներն էլ հարկվում են եկամտային հարկով: Հաջորդ հարցիդ համար գրի փոստիս, կխոսենք Nerses_Nersisyan շնիկ mail.ru

Միհրան

Շրջանառության հարկի դեպքում հարկավոր է ներկայացնել զրոյական հաշվետվություն: