Արդյո՞ք պատվաստումը պարտադիր է նաև Ա/Ձ-ների համար

Մարինե.

Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, չգիտեմ որքան տեղին է հարցս։
Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը, քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Եվ ի՞նչ ընթացակարգով է իրենից ենթադրում։
Շնորհակալ եմ
Նշեմ, որ ֆրիլանս եմ անում, և որևէ հաճախորդի հետ շփում չի ենթադրվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ հրամանը վերաբերում է գրանցված աշխատողներին, դեռ ձեզ չի վերաբերվում:

Մարինե

Շնորհակալ եմ տարբեր կարծիքների համար, բայց փոքր ինչ շփոթվեցի։
Հիմա Ա/Ձ-ն որպես այդպիսին գրանցված աշխատող չի՞ համարվում։

Tigran

Ա/Ձ-ն որպես այդպիսին գրանցված աշխատող չի համարվում։

Զոյա

Հարգելի Մարինե, պատվաստումը վերաբերվում է բոլոր տեսակի մարդկանց:

Մարինե

Շնորհակալ եմ տարբեր կարծիքների համար, բայց փոքր ինչ շփոթվեցի։ Ճիշտն ասած վստահ չեմ, ոչ բոլորը պարտադիր կա՛մ պատվաստվելու են, կա՛մ թեստ հանձնեն։ Օրենքը միայն գրանցված աշխատողների համար չէ՞ր։ Փաստացի ես տանից եմ աշխատում և դրսի աշխ․ շուկայի հետ։

Նաիրա

Հարգելի Մարինե, քանի որ Ձեր պարագայում գործատուն դուք ինքներդ եք հանդիսանում, առայժմ Ձեր վրա չի տարածվում, քանի որ հրամանի մեջ նշվում է վարձու աշխատողների մասով:

Մարինե

Նաիրա ջան, քանի որ էստեղ տարբեր կարծիքներ են հնչում, կօգնե՞ք հասկանամ, եթե տուգանվեմ չպատվաստվելու կամ թեստ չհանձնելու համար, կարո՞ղ եմ բողոքարկել։
Տուգանքը որքա՞ն է կազմում։

Ժաննա

Միանշանակ կարող եք բողոքարկել, հարգելի Մարինե: Համաձայն եմ Նաիրայի կարծիքի հետ: Նոր ընդունված հրամանի մեջ նշվում ա միայն աշխատողների մասով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155352

Մարինե

Շնորհակալ եմ Ժաննա ջան։

Արա

Անշուշտ անհատ ձեռնարկատերը ևս համարվում է աշխատանք կատարող ինչպես աշխատողը, դրա համար պիտի պատվաստվեք։

Մարինե

Հարգելի Արա, քանի որ հնչած կարծիքները տարբեր են, և բոլորը վստահաբար պնդում են, կարո՞ղ եք հստակ աղբյուր նշել։