Արդյո՞ք պահվում է եկամտային հարկ արձակման նպաստից

Գայանե.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային հարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այն է՝
Սույն օրենքի իմաստով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարը, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարների:

Հետևաբար, արձակման նպաստը նույնպես նվազեցվող եկամուտ է, ուստի դրանից եկամտային հարկ չի պահվում:

Հովհաննես

Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում՝ դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

Այսինքն՝ պահվում է, օրենքը լրիվությամբ կարդացեք:

Արսեն

Արձակման նպաստից եկամտային հարկ չի պահվում, քանի որ այն համարվում է նվազեցվող եկամուտ՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարը, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարների:
Իսկ արձակման նպաստը ՀՀ օրենսդրության համաձայն վճարված նպաստ է:
Հարգելի Հովհաննես, ուշադիր կարդացեք օրենքը, Մարինեն ճիշտ է:

Կարինե

Հարգելի հաշվապահներ,
իհարկե արձակման նպաստից պահվում է եկամտային հարկ, քանի որ այն մի կողմից եկամուտ է՝ համաձայն 5-րդ հոդվածի, մյուս կողմից՝ համաձայն Ձեր մեջբերած 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, որը սահմանում է նվազեցվող եկամուտների ցանկը, բոլոր նպաստները նվազեցվում են, բացառությամբ արձակման նպաստի:

Անահիտ

Արձակման նպաստից եկամտային հարկ ՉԻ ՊԱՀՎՈՒՄ: Ուշադրություն դարձրեք 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարը, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստների գումարների: