Լուսինե․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն սոց․ վճար վճարող է համարվում, վճարու՞մ է 5 000 դրամ անկախ այն ամենից, որ տվյալ ամսում եկամուտ չի ունեցել, և ստաժ հաշվարկվու՞մ է ԱՁ-ի համար: Շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն սոց․ վճար վճարող է համարվում, վճարու՞մ է 5 000 դրամ անկախ այն ամենից, որ տվյալ ամսում եկամուտ չի ունեցել, և ստաժ հաշվարկվու՞մ է ԱՁ-ի համար: Շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ստաժ չի հաշվարկվում, եթե գործում է միկրոբիզնեսի համակարգում:
Եթե Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում կամ շրջանառության հարկով` ստաժ համարվում է:
Եթե Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով, ապա անկախ եկամուտ ունենալու փաստից վճարում է ամսական 5 000 + սոց. վճար 5 000, դա ստաժ է համարվում։ Բայց, եթե միկրոյով եք աշխատում, չեք վճարում Ա/Ձ-ին վերաբերող ոչ մի հարկ ու ստաժ չի համարվում:
Աշխատանքային ստաժում հաշվառվում են՝
2) ԱՁ լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից։
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ՀՀ-ՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԻՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՈՏԱՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ, ԵԹԵ ԱՆՁԸ ՎՃԱՐԵԼ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ: