Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը վճարման հատուկ ժամկետ ունի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը վճարման հատուկ ժամկետ ունի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, ունի: Ստացման օրվանից հաշված տարիներով հաշվարկը գնում է ու տույժեր կարող են հաշվել այդ գումարի նկատմամբ:
Դա տարեկան վճար չի՞ յուրաքանյուր տարի 1 ներդիրի համար կարծեմ 80 000։ Տարվա համար, երբ է վճարվում:
Պետք է ամեն ներդիրի ստացման ժամկետից ելնելով հաշվեք՝ մինչև հաջորդ վճարման ժամկետը, այո պետք է ներդիրի հաշվով վճարել տարեկան 80000 դրամ:
Այսինքն՝ ստացման օրվանից 1 տարի հաշվենք և մյուս տարվա այդ օրը պե՞տք է վճարվի:
Այո, մինչև մյուս տարվա այդ օրը պետք է վճարվի:
Տիգրան ջան, իսկ եթե գործունեությունը դադարի մեջ է, էլի՞ պետք է վճարվի այդ ներդիրի համար
Այո, քանի որ Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել` 11) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.: 11-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը: 11-րդ կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով:11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից: Եթե գործունեությունը դադարի մեջ է,կարող եք դիմել նաև լիցենզիայի որոշակի ժամկետով կասեցման համար: