Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդային էլ հաշվել

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Արձակուրդ ուղարկելու պարտադիր պայման չկա, կարող եք տեղափոխել, հետո երբ վերադառնա աշխատանքի նոր ուղարկել:

Անահիտ

Արձակուրդը կարող եք տրամադրել կամ ֆիզից առաջ կամ հետո հղիի ցանկությամբ: 20թ-ին նա երբ է գնացել արձակուրդ, դա էական չէ:

Ալլա

Արձակուրդայինը կապ չունի ֆիզ գնալու հետ, նա կարող է արձակուրդից օգտվել ֆիզից հետո, կամ երեխայի խնամքի արձակուրդից հետո։

Nerses

Այո, էական չէ երբ է գնացել արձակուրդ, նրա ցանկությամբ կարեղ եք տրամադրել ֆիզ.-ից հետո կամ առաջ:

Tigran

Արձակուրդայինի ու ֆիզի համար հաշվարկվող միջինները տարբեր կերպ են հաշվարկվում, իսկ երբ կգնա արձակուրդ աշխատողը դա արդեն իր կամքով է, կարող է գնալ և ֆիզից առաջ և հետո:

Մարիաննա

Հարգելի Անի, հաշվառման ենթակա 12 ամիսներում ներառվում են բոլոր ամիսները՝ արձակուրդայինները և բոլոր տեսակի վճարները ներառյալ։ Կարող եք օգոստոսին էլ ուղարկել արձակուրդ, և այդ գումարը նույնպես կներառվի մայրության նպաստի հաշվարկի մեջ։

Արմինե

Աշխատողի ցանկությամբ է, եթե ցանկանում է՝ կարող է գնալ արձակուրդ, ապա նոր դեկրետ, կամ կարող է թողնել, ֆիզ արձակուրդից հետո գնալ արձակուրդ:

Էլինա

Արձակուրդը կապ չունի ֆիզ գնալու հետ, արձակուրդի օրերը կարող է սպառել ֆիզից հետո կամ երեխայի խնամքի արձակուրդից հետո: