Անուշիկ.
1 տարի 8 ամիս է, ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց սպասում եմ արդեն երկրորդ բալիկին: Երեխան ստանում է 18 000 – ականը, սակայն ինձ հետաքրքրում է` նորից կհաշվարկվի՞ բյուլետեն ըստ իմ աշխատավարձի չափի և նորից 3 տարի կտրամադրվի՞ արձակուրդ, և երեխային կվճարվի՞ խնամակալության ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:
Նորից կհաշվարկվի և կվճարվի բյուլետեն: Հաշվարկի համար հիմք կվերցվի նախորդ բյուլետենին նախորդող ամսվա աշխատավարձը: Կտրամադրվի 3 տարի արձակուրդ, կվճարվի երեխայի խնամակալություն ամսական գումարը: Եթե համընկնի երկրորդ երեխայի 2 տարի լրանալը 1-ին երեխայի 2 տարի լրանալուն, համընկնող ամիսների համար կստանաք 36 000 դրամ:
Կներեք, իսկ աշխատանքի վերադառնալ մի որոշ ժամանակ աշխատել անհրաժեշտ չէ՞: