Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ

Kima.

Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ պետք է իմանալ հետևյալ հարցի պատասխանը. ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում ու հիմա պատրաստվում եմ նորից ֆիզ-ից ֆիզ. արձակուրդ գնալ, ասեք խնդրում եմ` ես նորից ստանալու՞ եմ իմ ֆիզ. արձակուրդի գումարը, թե ոչ, և այն նախորդի չափո՞վ է լինելու, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ

Հարգելի Կիմա, այո, Դուք ունեք հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու իրավունք, իսկ այն քիչ կլինի, թե շատ, կախված կլինի նախքան երեխային խնամքի արձակուրդ գնալը Ձեր ստացված եկամուտներից: Կոպիտ հաշվարկով` եթե միշտ նույն գումարն եք ստացել այդ գործատուի մոտ, ապա նպաստն էլ մոտավորապես նույն գումարը կլինի:

Lusine

Բարև ձեզ, Կիմա: Ֆիզ. արձակուրդը չլրացած նորից ֆիզ արձակուրդ գնալուց այո հաշվարկվում է ֆիզ արձակուրդ, որքանով ես եմ տեղյակ այն նախորդի չափով չի լինելու, այլ հաշվարկման բազա է համարվելու նվազագույն աշխատավարձը, այսինքն 32500, որը բաժանելու են 21-ի, եթե աշխատանքային ռեժիմը շաբաթական 5-օր է եղել, կամ բաժանելու են 25-ի` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և ստացած թիվը կբազմապատկեն անաշխատունակության թերթիկով հատկացված օրերից հանած կիրակի, կամ շաբաթ կիրակի օրերը, որպես կանոն այդ օրերը լինում են 140-ը /որը դառնում է 100, կամ 120/այդ դեպքում 21-ի բաժանելու դեպքում կբազմապատկեն 100-ի, իսկ 25-ի բաժանելու դեպքում` 120-ի:
Երկու դեպքում էլ արդյունքը գրեթե նույնն է
1. 32500:21*100=154760
2. 32500:25*120=156000