Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:
Այո, և ներմուծման հայտարարության և մաքսայինի վիճակագրական հաշվետվության հիմքը պետք է լինի ինվոյսը:
15. Հայտարարագրի 10-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի գծով հարկման բազան, իսկ 2-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը (բացառությամբ Հայտարարագրի 10.1-րդ և 10.2-րդ կետերով նախատեսված աղյուսակներում լրացվող ապրանքների):
16. Հայտարարագրի 10.1-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են ներմուծվող այն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից, իսկ 2-րդ սյունակում՝ այդ ապրանքների ԱԱՀ-ով հարկման բազան:
17. Հայտարարագրի 10.2-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են ներմուծվող այն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, որոնց ներմուծման մասով կիրառվում է հաշվարկված ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգում, 2-րդ սյունակում՝ այդ ապրանքների ԱԱՀ-ի հարկման բազաները, 3-րդ սյունակում նշվում է վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները, իսկ «Ընդամենը» տողում յուրաքանչյուր սյունակում լրացված թվերի հանրագումարը:
Բարև Ձեզ, հարգելի Տիգրան։ Կասեք՝ որտեղի՞ց կարող եմ կարդալ ընդհանրապես ներմուծման վերաբերյալ․․․
Նկատեցի որ ձեր պատասխանները համարակալված են, կա՞ որևէ աղբյուր որտեղից կարող եմ կարդալ ասենք մաքսային, հարկային, վիճակագրական հաշվետվությունների լրացման, հանձնմաան և այլ կարգերի վերաբերյալ։
Շնորհակալություն
Եթե տարբեր ժամանակահատվածներում են ներմուծվել՝ այո, առանձին:
Այո, պետք է հայտարարագրեք առանձին-առանձին։
Ինձ թվում է չպետք է առանձնացնել, նույն կոդի տակ են, ինչու՞ առանձին գրել, և հարկայինին ներկայացվող և վիճին ներկայացվող փաստաթղթերի մեջ պետք է գրել ընդհանրացված գումարը:
Այո, պետք է հայտարարագրում կատարեք առանձին-առանձին ըստ Ձեր ունեցած ինվոյսի: