Արդյո՞ք ներկայացվում է գրանցման հայտ

Անգել․

Բարև բոլորին։ Կազմակերպությունը մասնագիտական ուսուցում կազմակերպելու դեպքում արդյո՞ք պետք է գրանցման հայտ ներկայացնի պրակտիկանտների համար։ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի հոդված 201,1-ի համաձայն պետք է վարձատրի, բայց գրանցելու մասին նշված չէ, խնդրում եմ ասել՝ գրանցման հայտ ներկայացվու՞մ է, թե՞ ոչ, և որ հոդվածի համաձայն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Գրանցման հայտ չի ներկայացվում,որովհետև դուք աշխատանքի չեք ընդունում ,իսկ վճարում եք եկամուտ այդ մարսդկանց,որպես պրակտիկանտ: 

Անգել

Որ խնդրեմ կասեք ո՞ր հոդվածի համաձայն ես կարող եմ հիմնավորել դա, և այդ պարագայում ի՞նչ պայմանագիր պետք է կնքեմ իր հետ։

Tigran

գրանցման հայտ պետք չի ներկայացնել,բայց հրաման կազմել պետք է, պատահական չի որ գրված է վճարվում է կրթաթոշակ, գումար որը չի հարկվում,

Անգել

Հոդված 147. 14) ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները.
15) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, սույն կետում նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումները.

17) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների՝ պետությունից ստացվող կրթաթոշակները, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները և մարմինները.

Եթե սովորական ՍՊԸ է, կասեք՝ ո՞ր օրենքի, ո՞ր հոդվածի հիման վրա չի հարկելու կրթաթոշակը, և ո՞ր օրենքն է հիմնավորում գրանցման հայտ չներկայացնելը։

Tigran

հասկանալի է որ հարկային օրենսգրքում նշված չէ որ առևտրային կազմակերպությունը կարողանա թոշակ տալ,այո դա բաց է, բայց մյուս կողմից աշխ.օրենսգիրքն է գործատուին հնարավորություն տալիս վճարելու կրթաթոշակ, օրենքի անալոգիայով կարող եք տալ այդ կրթաթոշակը,
գրանցման հայտ պետք չի ներկայացնել,քանի որ գրանցման հայտ ներկայացնելու դեպքերը սրանք են.
Գործատուն գրանցման հայտը ներկայացնում է 1) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու) դեպքում.
2) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում.
3) վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում.
4) քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.
5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքում.
6) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմում ներկայացնելու դեպքում.
7) սույն կետով սահմանված գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում վարձու աշխատողի պաշտոնին, աշխատաժամանակի ռեժիմին և համատեղությամբ աշխատանքին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում: