Հասմիկ.
Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հասմիկ.
Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Մեքենային նվիրատվությունը, “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, հանդիսանում է ԱԱՀ-ով հարկվող գործարք: Քանի որ դրա դիմաց հատուցում չի եղել, ուստի այն կհամարվի անհատույց սպառում` ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում, ինչը ԱԱՀ-ով հարկվող գործարք է: Սա վերաբերում է այն դեպքին, երբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին է խոսքը վերաբերում և, միաժամանակ, այդ ֆիզիկական անձն իրականացնում է նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի “բ)” ենթակետով սահմանված գործարք, այն է` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը հանդիսացող նույն տեսակի անձնական օգտագործման ավտոմեքենայի օտարում, եթե օտարումը կատարվում է տվյալ ավտոմեքենայի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: