Նարե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվելու այսպիսի իրավիճակում․
Երեխան 2023թ-ի ծնունդ է։ Մայրը վարձու աշխատող է՝ գտնվում է խնամքի արձակուրդում, ստանում է նպաստ 31 600 դրամ։ Մայրը ցանկանում է իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, այսինքն դուրս գալ վարձու աշխատողի կարգավիճակից։ Այնուհետև պետռեգիստրում գրանցվի որպես անհատ ձեռներեց և հաշվառման կանգնի ՊԵԿ-ում։ Աշխատելու է, գործունեություն է ծավալելու հարկման շրջհարկի դաշտում և համաձայն օրենքի վճարելու է ամսական սոցվճար։ Խնդրում եմ պատասխանել ճի՞շտ եմ մտածում՝
1․ Մայրը այս պարագայում չի՞ զրկվի նպաստից
2․ Նպաստ կստանա 37 500 դրամ՝ որպես աշխատող նպաստառու։
3․ Վերոգրյալի դրական պատասխանի դեպքում, արդյոք կա՞ լրացուցիչ թղթերի ներկայացման անհրաժեշտություն։ Եթե այո, ապա խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել online տարբերակով և որտե՞ղ։
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։
1 կզրկվի, 2 չի ստանա, քանի որ ԱՁ-ն դա ինքնազբաղվածի կարգավիճակ է,
Հարգելի Տիգրան Շնորհակալ եմ պատասխանի համար։ Բայց խնդրում եմ մեկ անգամ ևս պատասխանել՝ Ձեր պատասխանը վերաբերվում է նաև 2023 թ․ հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ ստացողների՞ն։ Եթե վերջիններս՝ իմ նշված դեպքում զրկվում են նպաստից՝ ապա կխնդրեի նշեիք օրենքի հղումը։
Պետական նպաստների օրենք հ. 27
. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ՝ գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Սույն մասով ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Հարգելի Տիգրան Շնորհակալություն պատասխանի համար։
Իսկ եթե չազատվեմ աշխատանքից՝ այսինքն լինելով մինչև երկու տարեկան երեխայի /ծնված 2023թ-ին/ խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատող՝ բացեմ ա/ձ, որն աշխատելու է շրջհարկով և նույն ա/ձ-ով Wildberies-ում վաճառք կատարեմ, ապա այս դեպքում ևս կզրկվե՞մ նպաստից։
Հարգելի Տիգրան, եթե կա տարբերակ, որ և նպաստ ստանամ և աշխատեմ նոր բացվող ա/ձ-ով՝ վերը նշված գործունեությամբ, խնդրում եմ ուղղորդեք։
Կներեք, եթե հարցերովս չարաշահում եմ Ձեր համբերությունը։