Nare.
Աշխատում եմ պետական ԲՈւՀ-ում: Որպես հիմնական աշխատող ձևակերպված եմ ԲՈւՀ-ի գիտական կենտրոններից մեկում, համատեղությամբ (0.5 դրուք) դասավանդում եմ նույն ԲՈւՀ-ում 45 000 դր աշխատավարձով, որից ստանում եմ մոտ 34 800 դր.: Կարո՞ղ եք ասել` ինչպես է հաշվարկվում նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատավարձը, ի՞նչ օրենքով և արդյո՞ք ճիշտ է հաշվարկված:
Ձեր հասանելիք աշխատավարձը կազմում է 42535 դրամ, բայց սովորաբար ԲՈւՀ-երում կատարվում են մասհանումներ արհեստակցական միություններին, բայց ըստ էության մասհանված գումարը սահմանած տոկոսից անհամեմատ բարձր է:
Հարգելի Նարե ,քանի որ դուք աշխատում եք միևնույն ԲՈՒՀ-ում և համարվում եք և´ հիմնական,և´ համատեղությամբ աշխատող, եթե ես ձեզ ճիշտ եմ հասկացել, ապա ամսվա կտրվածքով բոլոր աշխատավարձերը գումարվում են իրար, և նոր կատարվում համապատասխան պահումները, դրա համար ձեր համատեղությամբ ունեցած աշխատավարձը ձեզ թվում է, որ պակաս է հաշվարկված, բայց դա այդքան էլ այդպես չի: Առավել ևս` հիմա բոլորը աշխատում են ծրագրերով, և չի կարող պատահել, որ սխալ հաշվեն, ըստ իս: