Մարգարիտա.
Բարև ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ.
1. Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ:
2. Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Հարգելի Մարգարիտա
1.Այո, կարող է համատեղությամբ աշխատել
2. Ընկերության տնօրենը, ով իրավասություն ունի լիազորագիր տալու, կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ՝ հաստատված ընկերության կնիքով և իր ստորագրությամբ, սակայն ինչպես նշել եք, բանկային գործարքների պարագայում բանկերի մեծամասնությունը հիմք չի ընդունում նման լիազորագիրը, այլ պահանջում են լիազորված անձի՝ հարկայինի կողմից հաստատված ստորագրության նմուշ, հետևաբար լիազորված անձը չի կարող լինել կազմակերպության հետ կապ չունեցող անձ: