Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Լիանա.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Ոչ, տնօրենի առկայությունը պարտադիր է:

Լիանա

Շնորհակալություն, Արմեն: Խոսքը ՍՊԸ-ի մասին է, պարզապես ես նայում եմ օրենքը, կարծես թե չի արգելում, միգուցե պրակտիկայում ընդունված չէ՞։

Ռաֆիկ

Հարգելի Լիանա,
Ընկերության անունից կարող է հանդես գալ միայն ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը, նախագահը և այլք), որն ընտրվում է ընկերության ընդհանուր ժողովի կողմից։
Միայն ընկերության գործադիր մարմին է ՍՊԸ-ների մասին ՀՀ օրենքի 43 հոդվածով վերապահված ընկերությունը ներկայացնելու իրավասություններ։
Նույն այդ մեկ բանվորին աշխատանքի ընդունել կարող է միայն գործադիր մարմինը։ Հիմնադիրն այդպիսի իրավասություն չունի։

Լիանա

Հարգելի Ռաֆիկ, անչափ շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար։