Hayk.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում և այդ գործունեությանը վերաբերող նյութեր է ձեռքբերում, արդյո՞ք կարող է այդ նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր: Նշեմ, որ առաքման գիրք չունենք: Եվ կխնդրեմ օրենքի հղում անել:
Այսինքն, եթե առաքման վայրը Ա կետն է, իսկ ծառայությունը Գ կետում է կատարվում ու հարմար է, որ ապրանքները միանգամից տարվեն Գ կետ, այո դա սովորական մատակարարման կարգով է արվում, ստացող էլի մնում եք դուք, ստացման հասցե նշում են Գ կետի հասցեն, ոչ մի խնդիր: Միայն դուք ձեր մոտ կատարում եք պահեստի մուտք ու ելք նույն օրով: Առաքման գրքի հարցը դա էլեկտրոնային հաշիվների համակարգն է, այսինքն ունեք:
Եթե ընդամենը մի վայրից մեկ այլ վայր եք տեղափոխում կարող եք տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել:
Նախ որտեղի՞ց եք ձեռք բերում,եթե իրավաբանական կազմակերպությունից,անպայման ուղեկցող փաստաթուղթ է պետք,եթ շուկայից-կամ ՀԴՄ,կամ էլի ուղեկցող փաստաթուղթ, հարցը այնքան էլ հասկանալի չի, դուք նյութերը տեղափոխում եք ում որ մատուցում եք ծառայություն, թե՞ գնում եք և տեղափոխում ե՞ք, խնդրում եմ հարցը լավ ձևակերպեք..
Հարգելի Քնարիկ, ապրանքը ձեռք ենք բերում էլեկտրոնային փաստաթղթի միջոցով, որտեղ նշվում է ապրանքի առաքման հասցեն: Բայց ենթադրենք ծառայությունը մատուցել-ավարտելուց հետո նյութերի մի մասը մնում է, որն էլ ուզում ենք տեղափոխել գործունեության մեկ այլ վայր (մաքրման ծառայություններ են): Այս դեպքում բավարա՞ր է միայն իմ մոտ պահեստի մուտք ու ելք լրացնելը, թե՞ կարիք կա էլեկտրոնային փաստաթուղթ դուրս գրել: