Արդյո՞ք հիմնադրամը պետք է ամեն ամիս ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնի

Կարեն․

Բարև Ձեզ։
Արդյո՞ք հիմնադրամը պետք է ամեն ամիս ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնի, թե՞ ոչ։
Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Այո, իհարկե։ Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

Nerses

Յուրաքանչյուր գործունեություն, որը հարկվում է ԱԱՀ-ով պարտադիր պետք է ներկայացնի ԱԱՀ-ի ամսական հաշվետվություն:

Tigran

Եթե ակտիվ գործունեություն կա ու դրան առնչվող գործարքներ` այո, քանի որ հիմնադրամները ու ՀԿ-ները գործում են շահութահարկի դաշտում:

Ալլա

Ոչ առևտրային կազմակերպությունները ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.
1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը.
2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահին կազմակերպության գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի շեմը գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ սույն մասում նշված հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով ԱԱՀ-ի շեմը գերազանցելու օրը.
3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպությունը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե սույն մասում նշված հարկ վճարողի:
Ոչ առևտրային կազմակերպությունները մինչև գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում, այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:

Anushik

Ոչ, չեն ներկայացնում, քանի որ ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: Իսկ հիմնադրամների ԱԱՀ վճարող համարվելու դեպքերը նկարագրված են ՀՕ-ի 59-րդ հոդվածի 2-րդ մասում: Այսինքն` միայն այդ երեք կետերից որևէ մեկը տեղի ունենալու պարագայում կներկայացնեն: