Հասմիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հասմիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, պետք է: Ընտանեկան ձեռնարկատիրությունը ՀԴՄ կիրառելուց չի ազատում: Օրինակ՝ եթե 3 անգամ բռնվեն ՀԴՄ չկիրառելուց, կզրկվեն ընտանեկան ձեռնարկատիրություն լինելուց: ՀԴՄ կիրառության մասին կարդացեք ՀՕ 380-րդ հոդվածի առաջին մասում:
Հոդված 380. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտները
1. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
Անշուշտ տվյալ դեպքում ՀԴՄ ունենալը պարտադիր է: Անկախ եկամուտից՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կանխիկ գործարք անելու դեպքում պարտավոր է ունենալ ՀԴՄ: