Լիլիթ.
Բարև ձեզ։ Եթե ընդունվել եմ աշխատանքի 2020թ. փետրվարի 3-ից ուսումնական հաստատությունում, հիմնական աշխատող եմ, ինձ հասնու՞մ է արձակուրդային։ Շնորհակալ եմ նախապես։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիթ.
Բարև ձեզ։ Եթե ընդունվել եմ աշխատանքի 2020թ. փետրվարի 3-ից ուսումնական հաստատությունում, հիմնական աշխատող եմ, ինձ հասնու՞մ է արձակուրդային։ Շնորհակալ եմ նախապես։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱՕ Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:
3․ Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Համաձայն ԱՕ առնվազն 6 ամիս հետո արձակուրդայինի իրավունք ունեք, այն էլ 10 օրով: Բացառություններ կան միայն հույժ կարևոր լինելու դեպքում տնօրենի հրամանով։
Կարող եք միայն 6 ամիսը լրանալուց հետո:
Հարցն այն է, որ հաստատությունը արձակուրդի մեջ է այդ ամիսներին, ուզեմ չուզեմ՝ պիտի արձակուրդի մեջ լինեմ, վարչական մասում չեմ աշխատում, դասավանդում եմ։
Մանկավարժների համար օրենքի հստակ կետ չկա, որ պետք է 6 ամիս աշխատի նոր գնա, նույնիսկ, եթե 10 օրվա աշխատող լինի, Ձեզ համար պետք է հաշվարկվի և վճարվի 35 աշխատանքային օրվա արձակուրդ, եթե ամբողջ հիմնարկը արձակուրդում է, մեկ մանկավարժը չի կարող գալ դպրոց ու մենակ աշխատել: