Դիանա.
Հարգելի փորձառու հաշվապահներ, եթե 2010թ. ընկերությունը իրացում չի կատարել, բայց ունեցել է ծախսեր` կապված վարձավճարների, աշխատավարձի և մի շարք ծառայությունների գծով (ընդհանուր մոտ 200 հազ. դրամի չափով), արդյո՞ք հաշվեկշիռը և շահութահարկի հաշվարկը կարելի է զրոյական ներկայացնել:
Հարգելի Դիանա, եթե ծախսեր եք կատարել, նշանակում է դրամարկղից կամ հաշվարկային հաշվից ելքեր են կատարվել, արդեն դա նշանակում է, որ հաշվեկշիռը զրոյական չի կարող լինել, և շահութահարկի հաշվետվության մեջ ծախսերի տող կա, դա էլ պետք է լրացնել և այլն, և այլն…Չնայած ես սկսնակ եմ, թող խորհուրդ տան փորձառուները:
Հարգելի Դիանա, Ֆլորան ճիշտ է, պարզապես դուք շահույթ չունեք: