Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար

Սվետլանա.

Հարգելի հաշվապահներ,
ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի “Հարկ վճարողի սեղանի գիրքը” և էջ 210-ում` “Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում” պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anush

Հարգելի Սվետլանա, վերջնահաշվարկի թեման բավականին քննարկվել է այս կայքում: Անկեղծ ասած, ես վերջնահաշվարկից սոց. հաշվարկել եմ` հիմք ընդունելով Ձեր կողմից նշված գրքի պարզաբանումը: Ինձ նույնպես հուզում է այդ հարցը, և ցանկանում եմ ի վերջո ստանալ սպառիչ պատասխան /հիմնավորումով/:

Anna

Հարգելի Սվետլանա, չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, չի դիտվում որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Կա ցանկ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, որում հստակ ասվում է, որ ԱՎՈՒՄ է համարվում ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը:
Կարդա 08.06.1998թ. ընդունված թիվ 352 որոշումը, որտեղ բարված է այդ ցանկը:

Հովհաննես

Հարգելի հաշվապահներ այս հարցը բազմիցս քննարկվել է այս կայքում, անձամբ Ես վերջնահաշվարկից սոց չեմ հաշվում, իհարկե, մի քանի անգամ հարկայինից կամերալ արձանագրություն եմ ստացել`ինձանից հիմնավորում են պահանջել: Ես հիմնավորել եմ հետևյալ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38956&DocID_AM=38956&DocID_RU=0&DocID_EN=0 հղման 33 -րդ կետի 5-րդ պարբերությամբ, հիմա խնդիր չի առաջանում` ընդունում են, որ հրահանգը ստորագրել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը:
Այդ 5-րդ կետում մասնավորապես ասվում է հետևյալը`
Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):
Չգիտեմ, այս հրահանգը կարդալուց հետո պետք է որ ամեն ինչ պարզ լինի, իհարկե այդ հրահանգում փոփոխություններ պետք է կատարված լինեին (վերջին փոփոխությունը կատարվել է 08.12.2008-ին) օրենսդրության փոփոխությունների հետ կապված, բայց կարևորը` այն գործում է:
Եթե այլ հիմնավորումներ ունենաք, խնդրում եմ գրեք` այս հարցը վերջնական հասկանալու համար :

Մնացական

Հարգելի Սվետլանա, ինչքանով ես գիտեմ, վերջնահաշվարկը արձակուրդի չօգտագործված օրերի հատուցում է: Եվ հատուցումից սոց. գումար չի հաշվարկվում:

Արթուր

Հարգելի հաշվապահներ, վերջնահաշվարկից պահվում է սոց, քանի որ սոցի մասին օրենքում հաշվարկման օբյեկտ հանդսանում է ԱՎՈՒՄ-ը, իսկ ԱՎՈՒՄ-ի մեջ մտնում է արձակուրդի գումարը, իսկ վերջնահաշվարկը չվճարված արձակուրդի գումարն է, ուստի սոց. պահվում է, բայց նշեմ, որ նախկiնում չէր պահվում, քանի որ օրենքում որպես բացառություն տալիս էր վերջահաշվարկը:

Gevorg

Մեծարգո հաշվապահներ, ի՞նչ է վերջնահաշվարկը, կարո՞ղ եք ինձ ասել: Վերջնահաշվարկը դա գործատուի և վարձու աշխատողի միջև աշխատանքային հարաբերություններից բխող պարտք ու պահանջի ճշգրտումն է, մասնավորապես չօգտագործված արձակուրդի դրամական հատուցումն է, ասել է թե, եթե աշխատողը ժամանակին գնար արձակուրդ, ու դուք վճարեիք արձակուրդային վճար, սոց. վճար չէիք հաշվարկելու, ուղղակի դուք երևի շփոթում եք վերջնահաշվարկը արձակման նպաստի հետ, որից, համաձայն եմ, սոց. վճար չի հաշվարկվում, իսկ արձակման նպաստը տրվում է հատուկ դեպքերում` Աշխատանքային Օրենսգիրք Հոդված 129: Վերջնահաշվարկը ԱՎՈՒՄ-ի բաղկացուցիչն է, որից պահումներ կատարվում է ընդհանուր կարգով: Իսկ Հովաննես ջան, ինձ թվում է` գիտես, որ հրահանգը բխում է օրենքից ու նրան չի կարող հակասել, մի խոսքով վերջնահաշվարից պետք է հաշվարկել սոց վճար:

Շողիկ

Իմ կարծիքով վերջնահաշվարկից սոց. չի պահվում, քանի որ այդ օրերը չեն ավելանում աշխատողի ստաժին, գործատուն էլ սոց. չի վճարում, քանի որ այդ օրերի համար գործատու արդեն չի հանդիսանում: Այլ բան է, երբ պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծվում է չօգտագործված արձակուրդի օրերին համապատասխանող թվով օր տեղափոխելու դեպքում:

D.Arsen

Ըստ ՀՊԾ պետի N1-05/05 հրամանի` վերջնահաշվարկը համարվում է ԱՎՈԻՄ:

D.Arsen

Կա ևս պարզաբանում, որտեղ չօգտագործված արձակուրդը սոց.հաշվարկի բազա չի համարվում և վերջնահաշվարկից սոց. չի պահվում: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

Anush Afrikyan

Չի պահվում, հարգելի Հովհաննես, ձեր գրածին ավելացնեմ, որ սոցի հրահագի փոփոխությունները արդեն եղել, ինչպես և եկամտահարկի և այդ մասը նորից նշված է: Նշեմ նաև այլ հիմք` ըստ Սոցի օրենքի- 12. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների վճարմանն ուղղվող միջոցները)., իսկ 352 որոշման համաձայն-
Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`
ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ`
արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,
գիշերային աշխատանքի վարձատրությունը,
ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,
լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),
աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման և օգնության գումարների),
պարապուրդի ժամանակ վճարումը,
օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,
լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,
առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով),
աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.
բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը: Ուշադիր եղեք վերջին մասին , այն է” աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը” , և ոչ թե վերջնահաշվարկը: Աշխատանքային օրենսգիրքը աշխատողին ազատման ժամանակ երկու տարբերակ է ասում` 1.-ին աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդ է տրամադրվում և հետո նոր ազատում,(հետևաբար այդ օրերը աշխատանքային ստաժի մեջ կմտնեն և սոց կպահվի), 2-դ` վճարվում է չօգտագործված արձակուրդի փոխհատուցում(վերջնահաշվարկ)և այդ օրերը չեն ավելանում աշխատողի ստաժին