Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ

Սվետլանա.

Հարգելի կոլեգաներ, խորհրդի կարիք ունեմ: Աշխատողի մահվան ժամանակ վերջնահաշվարկից սոց. 3 % չի պահվում, գործատուից չի հաշվարկվում, իսկ եկամտահարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արծրուն

Բարև, Սվետլանա: Ես գիտեմ, որ վերջնահաշվարկի ժամանակ եկամտահարկ պահվում է:

Սիրարփի

«Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգ

9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` ժամանակավոր անաշխատունակության նպաստների հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված, անձի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, թաղման նպաստը:

Դավիթ Ասատրյան

Պահվում է եկամտահարկ:
Առաջին հայացքից մի քիչ ոչ բարոյական է թվում, սակայն վերջնահաշվարկը, ավելի ճիշտ՝ նախկինում աշխատած ամիսների համար չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցումը, ենթադրում է, որ այն վերաբերում է աշխատողի կենդանի եղած ժամանակահատվածին: Նշեմ նաև, որ վերջին ամսվա վերջին օրերի աշխատավարձից պահվում են սոց. վճարներ և եկամտահարկ, որը ինչ-որ տեղ նույնպես վերջնահաշվարկ է կոչվում: