Արդյո՞ք կցվում է ՀԴՄ կտրոն

Կարո.

Ասացեք խնդրեմ, հաշիվ-ապրանքագրի հետ արդյո՞ք կցվում է ՀԴՄ կտրոն, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Veronika

Հարգելի Կարո, եթե զբաղվում եք մանրածախ առևտրով, ապա ՀԴՄ կտրոն պարտադիր պետք է կցել: Իսկ առևտուր կատարելով, երբ ներկայացնում եք ելքի օրդերները, գնորդը ինքն է ապրանքագրերի հետ տալիս ՀԴՄ կտրոն:

Lilit

Հարգելի Կարո, 525 որոշմամբ հաշիվ ապրանքագիրը լիովին համարվում է ծախսը հիմնավորող, իսկ հանդիպակաց կողմի համար` եկամուտը հիմնավորող փաստաթուղթ:

Արթուր°

Եթե կազմակերպությունը զբաղվում է, օրինակ և մեծածախ, և մանրածախ առևտրով, ապա
1. եթե ապրանքը վաճառվում է կազմակերպությանը, ու կազմակերպության ներկայացուցիչն է հաշիվ պահանջում, ապա կանխիկ վճարման դեպքում գումարը մուտքագրվում է դրամարկղի մուտքի օրդերով, և դա դիտվում է մեծածախ առևտուր
2. եթե ապրանքը վաճառվում է ֆիզ. անձի, ու եթե ֆիզ. անձն է հաշիվ պահանջում, ապա կազմակերպությունը ՀԴՄ կտրոնին կից կարող է տրամադրել կրճատ հաշիվ (որտեղ չի նշվում գնորդի տվյալները և չի առանձնացվում առանձին տողով ԱԱՀ-ն), և դա դիտվում է մանրածախ առևտուր, իսկ եթե ֆիզ. անձը պահանջում է հարկային հաշիվ, ապա կազմակերպությունը պետք է իր հերթին պահանջի դրա դիմաց վճարումը կատարել բանկային փոխանցմամբ և դա դիտի մեծածախ առևտուր: