Արփի.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` մայրության արձակուրդի ամիսների ընթացքում՝ 140 օր, արդյո՞ք կուտակվում է ամենամյա արձակուրդային օրեր։
Եվ արդյո՞ք մայրության արձակուրդը համարվում է ժամանակավոր անաշխատունակություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արփի.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` մայրության արձակուրդի ամիսների ընթացքում՝ 140 օր, արդյո՞ք կուտակվում է ամենամյա արձակուրդային օրեր։
Եվ արդյո՞ք մայրության արձակուրդը համարվում է ժամանակավոր անաշխատունակություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Մայրության արձակուրդը համարվում է ժամանակավոր անաշխատունակություն։
Հոդված 165.Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:
Այո, կուտակվում են ամենամյա արձակուրդային օրեր, եթե ցանկանաք դրանից հետո արձակուրդ վերցնել: Այո, մայրության արձակուրդը համարվում է ժամանակավոր անաշխատունակություն և ստաժ է։
Այո, հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում, որը համարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջան, կուտակվում են արձակուրդի օրեր։
Այո, այդ ժամանակահատվածը ներառվում է արձակուրդի ժամանակահատվածի մեջ։
ՀՀ ԱՕ 130-րդ, 170-րդ հոդվածներ։