Անյա․
Բարև Ձեզ, աշխատողը, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կուտակու՞մ է արձակուրային օրեր։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անյա․
Բարև Ձեզ, աշխատողը, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կուտակու՞մ է արձակուրային օրեր։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Անյա։ Հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում աշխատակիցը կուտակում է արձակուրդի օրեր, երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում՝ ոչ։
Շնորհակալ եմ շատ։ Որ խնդրեմ, կարո՞ղ եք հոդվածի հղում ուղարկել։
Աշխատանքային օրենսգրքի հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են՝
…
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը։
Չվճարվող արձակուրդի ընթացքում չեն կուտակվում արձակուրդի օրեր։
Իսկ հղիության և ծննդաբերության արձակուրդին տվյալ դեպքում վերաբերում է հոդվածի 3-րդ մասը՝
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը։
ԱՕ հ.164,165,
Այո կուտակում է ու անգամ դրանից հետո մինչև խնամքի արձակուրդ ձևակերպելը կարող է գնալ արձակուրդ:
Շնորհակալ եմ շատ, այսինքն 5 օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ամսական 1.67 աշխ. օր է կուտակվում, իսկ 6֊օրյայի դեպքում 2 աշխ. օր
Այո,
Այո, կուտակվում է։
ԱՕ Հոդված 165.Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը