Սաթեն.
ՇՏԱԱԱՊ !!!!!! Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք․ Մեր կազմակերպությունը բացվել է 01.02.2020-ին, իսկ 03.02.2020 վճարվել է տերմինալով էլ. ստորագրության համար 3 000 և 04.02.2020 կանխիկ վճարվել է կնիքի համար: Սակայն տնօրենի ընդունման հայտը տրվել է 06.02.2020: Ինչպե՞ս ձևակերպեմ կատարված վճարումները: ԱԱՀ վճարող ենք՝ արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն մեր ՀՎՀՀ-ով ծախս կարող եմ ճանաչել:
+
ՀԴՄ-ն Ձեր ՀՎՀՀ-ով ծախս կարող եք ճանաչել։ Իսկ նախկին կատարված վճարումները կարող եք ձևակերպել առհաշիվ հաշվետվությամբ տնօրենի անունով։
Եթե ՀԴՄ-ի վրա Ձեր ՀՎՀՀ-ն երևում է, ապա շահութահարկից կարող եք նվազեցնել:
Եթե ՀԴՄ-ի վրա Ձեր ՀՎՀՀ-ն նշել եք տվել՝ կարող եք նվազեցնել այդ ծախսը:
Իսկ նախքան տնօրենի պաշտոնում նշանակվելը հիմնադրի կատարած ծախսերը՝ էլ. ստորագրություն և կնիք, ինչպե՞ս ձևակերպեմ կազմակերպության համար։