Արդյո՞ք կլուծվի աշխատանքային պայմանագիրը

Մարի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալու օրենքի “տառը”: 3 ամսից լրանալու է իմ` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Եթե ես ներկայացնեմ հղիության մասին տեղեկանք, արդյո՞ք պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրս կխզվի, և ես նպաստ չեմ ստանա, քանի որ անաշխատունակությունս կծագի պայմանագրի ավարտից հետո: Թե՞ պայմանագիրս կերկարացվի մինչև անաշխատունակության ժամանակահատվածի ավարտը: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Մարի, ես նույն հարցը տվել էի տեսչությանը: Ուղարկում եմ նրանց պատասխանը.
“Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2.1 և 2.2 ենթակետերով նախատեսված աշխատանքային պայմանագրի լուծման արգելքը, կապված աշխատողի հղիության հետ, վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը: Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանգրի լուծումը արգելող նորմ, եթե աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կնքվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համապատասխան, կապված աշխատողի հղիության հետ, աշխատանքային օրենսգրքով նախատեսված չէ:”

Մարի

Հարգելի Վիկտորյա, շնորհակալություն սպառիչ պատասխանի համար: