Նունե.
Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում` 3 տարի ժամկետով, և երրորդ տարվա մեջ կրկին պետք է գնա ֆիզ. արձակուրդ, կասե՞ք, թե ինչպես է հաշվարկվում միանվագ տրամադրվող գումարը, և արդյո՞ք կա տարբերություն երկրորդ և երրորդ տարիներին գնալու միջև: Շնորհակալություն:
Բարև Նունե, 3 տարի երեխայի խնամքի ընթացքում նորից ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում մայրության նպաստի համար հաշվարկվող միջին աշխատավարձ վերցվում է ֆիզ. արձակուրդ գնալու օրվա դրությամբ նրա անվանական աշխատավարձը՝ այսինքն պայմանագրով ֆիքսված ամսական աշխատավարձը (հաստիքը):
Իսկ մնացածը արդեն պարզ է, միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի և բազմապատկվում 140 օրով, եթե չկան բարդություններ (կեսարյանի դեպքում օրերին գումարվում է լրացուցիչ օրերը՝ հիմնականում 15 օր):