Արփինե.
Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:
Արփինե.
Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:
Հարգելի Արփինե, կազմակերպությունը կարող է գլխավոր հաշվապահ չունենալ համաձայն “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի հոդված 11.
Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`
– կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
– կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
– հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
– անձամբ: