Արդյոք կարելի՞ է կանոնադրական կապիտալը մաս-մաս օգտագործել

Էլինա.

Հարգելի հաշվապահներ/իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ կա և պատասխանեք հարցիս:
ՍՊԸ-ի հիմնադիրը ցանկացել է ներդրում կատարել՝ կանոնադրական կապիտալ։ Կազմվել է որոշում՝ հունվարին՝ 2020թ-ի, կանոնադրական կապիտալ 30 մլն մուտք անելու վերաբերյալ, և տարվա ընթացքում մաս-մաս մուտք է եղել դրամարկղ: Այսպիսով, դեկտեմբերին պիտի կազմվի 2-րդ որոշումը արդեն կանոնադրության փոփոխության վերաբերյալ և կատարվեն համապատասխան քայլերը ռեգիստրում /ներկայացվում են երկու որոշումները, կանոնադրության փոփոխությունը և բոլոր դրամարկղի մուտքի օրդերները/:
Եվ հարցս՝ արդյո՞ք կարելի է այդ մաս-մաս կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, թե՞ պիտի մնա գումարը դրամարկղում անփոփոխ մինչև չլրանա 30 մլն և կատարվի կանոնադրության փոփոխությունը:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կանոնադրական կապիտալի փոփոխումը կարող էր օրինակ լինել ոչ միայն դրամով այլև գույքով, նման մեծ գումարի դեպքում պետք է կանոնադրությունում փոփոխություն կատարվեր ու գրանցվեր, գումարած խնդիր եմ տեսնում դրամարկղային գործառնությունների սահմանաչափերի հետ կապված, գումարը պետք է պահեիք բանկում:

Էլինա

Տիգրան ջան, շնորհակալ եմ կարծիքի համար։ Որքան հասկանում եմ դրամարկղային գործառնությունների սահմանաչափերի վերաբերյալ 6 հոդվածի մասի՞ն է խոսքը: Խնդրում եմ նշել կետը, քանի որ ինչպես ես եմ հասկանում սահմանափակումները գնումներին/ձեռքբերումներին են վերաբերվում։

Tigran

Այո, վերաբերում են նաև գնումներին, ՀՕ հ.385-388 ու դրամարկղայինի կարգը: Կարելի է կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, սակայն այն կարող էիք որպես անտոկոս նպատային փոխառությունով ձևակերպել, հետո որպես մարում ու կանոնադրականի ավելացում գրանցել:

Քնարիկ

Մաս-մաս կատարված ներդրումները կարելի է օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, գնումներ կատարել, սակայն պետք է հիմնավորված լինի, որ դա կանոնադրական կապիտալի ավելացումներից է /Տալ ձևակերպումներ/, անպայմն պետք է կատարվի կանոնադրության փոփոխություն՝ հաստատված պետ. ռեգիստրի կողմից:

Էլինա

Քնարիկ ջան, խնդրում եմ ուղղել, եթե սխալ կա:
Կանոնադրական կապիտալի փոփոխման մասին որոշումը կայացնելուց հետո՝
դտ-312 չվճարված կապիտալ 30 մլն,
կտ-311 30 մլն,
իսկ ամեն անգամ կանոնադրական կապիտալի գումարը մաս-մաս դրամարկղ մուտք անելուց օրինակ՝ 5 մլն
դտ-251 5 մլն,
կտ-312 5 մլն,
դրամարկղից էլ արդեն հաշվարկային հաշիվ ու աշխատավարձի վճարում, ճի՞շտ հասկացա: