Արդյո՞ք կարելի է դեկրետում գտնվող աշխատակցին ազատել

Բարև Ձեզ: Ես հիմա ֆիզ. արձակուրդում եմ: Երկու տարեկան է բալիկս։ Իմ հաստիքը փակել են։ Իրավունք ունե՞ն ինձ ազատել աշխատանքից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, Ձեր հաստիքը երևի կրճատել են: ԱՕ հ.113 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: Որի դեպքում գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում՝ 2 ամիս առաջ: Այդ հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
Եթե չեն ծանուցել՝ պետք է ու աշխատանք առաջարկել, բանակցեք կամ դա դատական կարգով լուծվող հարց է:

Nerses

Եթե հատիք է կրճատվել` այո իրավունք ունեն, սակայն մինչ այդ պետք է առաջարկեն այլ աշխատանք:

Գայանե

Ոչ, եթե հաստիքը փակվել է, ապա պետք է առաջարկեն այլ աշխատանք։