Ռուբեն․
Բարև ձեզ: Ես աշխատում եմ թանգարանում՝ որպես գիտաշխատող, իսկ դպրոցում՝ ուսուցիչ՝ աշխարհագրության և պատմության: Դպրոցում աշխատել եմ համատեղությամբ, իսկ թանգարանում՝ հիմնական աշխատող: Այս տարի դպրոցում դարձել եմ հիմնական ուսուցիչ: Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք կարող եմ թանգարանում աշխատանքս համատեղության կարգով դարձնել:
Խոսեք տնօրինության հետ, այդ դեպքում Ձեր աշխատանքային ժամերը կկրճատվեն, հետևաբար նաև՝ աշխատավարձը: Իսկ եթե ժամերը այնպիսին են, որ դպրոցին չեն խանգարում, ուրեմն այդպես էլ թողեք:
Հարգելի Ռուբեն, Դուք պետք է նկատի ունենաք աշխատանքային ժամերը թե՛ թանգարանում, թե՛ դպրոցում։ Ըստ ԱՕ 99-րդ հոդվածի՝ համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է: Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:
Հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից:
Եթե դպրոցը համարվում է հիմնական աշխատավայր, ապա թանգարանում, գործատուի համաձայնությամբ, կնքվում է աշխատանքային պայմանագիր, որում նշվում է ժամկետ (1 տարի)։ Եթե Ձեր աշխատանքային ժամերը մեկը մյուսին չեն խանգարում, ապա հանգիստ կարող եք համատեղել։
Աշխատանքային օրենսգրքում կա «հիմնական և համատեղությամբ աշխատանք» հասկացություն, սակայն չկա արգելք, որ աշխատանքային երկու պայմանագրերում էլ նշվեն հիմնական՝ չնայած այն հանգամանքին, որ արձակման նպաստի հաշվարկման ժամանակ, օրենքի տրամաբանությունից ելնելով, երկու աշխատանքներից որևէ մեկը պետք է համարել համատեղությամբ:
Կարելի է, սակայն Դուք պետք է մեկ աշխատանքը դարձնեք հիմնական, իսկ մյուսը՝ համատեղությամբ: