Արդյո՞ք կատարված ծախսերը նվազեցվելու են շրջանառության հարկից

Arpi.

Խնդրում եմ պատասխանեք` վարում եմ դեղատան և ատամնաբուժարանի հաշվետվություն: Շրջհարկ վճարող են 2-ն էլ: Դեղատան դեպքում շրջարկը 1,5%, քանի որ բոլոր ապրանքները հաշվով եմ ձեռքբերում: Իսկ ատամնաբուժարանի դեպքում, եթե 5% է՝ հաշվով կատարած ծախսերս չեմ նվազեցնելու՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քանի որ ատամնաբուժարանը ծառայության մատուցում է, ծախսերի գծով նվազեցում չի կատարվում, պետք է առանձին հաշվառում տանեք ըստ գործենության տեսակների:

Karine

Ալլա ջան, իսկ արտադրության դեպքում հումքի գծով ձեռքբերումները նվազեցվու՞մ են, թե՞ ոչ։

Իննա

Ծառայությունների մատուցման դեպքում նվազեցվում է միայն ստացված ծառայությունների գումարը /այն դեպքում, երբ որևէ ծառայության միջնորդ եք հանդիսանում/, ատամնաբուժարանի դեպքում կարծում եմ նման դրույթ չկա:

Arpi

Տարբեր ԱՁ են։ Այսինքն՝ ծառայության դեպքում ծախսերի տեղը չլրացնե՞մ:

Ալլա

Եթե տարբեր Ա/Ձ-ներ են, ապա ատամնաբուժարանի դեպքում լրացնում եք միայն 5 տոկոսի տողը։

Tigran

Ատամնաբուժարանի դեպքում կատարած ծախսերի չեք կարող նվազեցնել, նվազեցումներ կարող են կատարվել առևտրի ու հանրային սննդի դեպքում:

Gevs

Ատամնաբուժարանը հանդիսանալով ծառայություն մատուցող` ամեն դեպքում ձեռք է բերում ապրանքներ /բինտ, ցավազրկող, մածուկ և այլն-հիմնավորված ֆակտուրայով/ գործունեություն իրականացնելու համար, հետևաբար դրանք ենթակա են նվազեցման: Հարգելի Արփի, ցանկալի է զանգահարել թեժ գիծ 060544444, քանի որ կարծիքները տարբեր են:

Nerses

Այո, համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ, ատամնաբուժարանի դեպքում, որը ծառայություն է մատուցում` չեք կարող նվազեցնել, իսկ դեղատունը կատարում է առք և վաճառք, հետևաբար վաճառք 5%, նվազեցում 4%, ոչ պակաս 1.5% պետք է վճարել բյուջե:

Arpi

Ճիշտ հասկացա, որ ծառայության դեպքում միայն լրացնում եմ տող 16՝ ՀԴՄ գումար: Իսկ, եթե ապրանք եմ ձեռքբերել՝ 5.4 չեմ լրացնու՞մ:

Իննա

Ոչ, քանի որ երկու դեպքում էլ դա Ձեր հիմնական գործունեությունն է, լրացնում եք տող 5․1։
Այն դեպքում, երբ ունեք ձեռք բերում՝ լրացնում եք 5․4 տողը /Դեղատան դեպքում, ձեռք բերված ապրանքների արժեքը/:

Anushik

Հարգելի Արփի. Դեղատան գործունեության մասով լրացնում եք 5. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ բաժինը՝ հաշվի չառնելով ատամնաբուժական գործունեության ծախսերը, իսկ միայն ատամնաբուժական գործունեության եկամուտները լրացնում եք 16-րդ կետում:

Karine

Նվազեցնել կարող եք միայն առք ու վաճառքի դեպքում հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ ծսռայություն մատուցելուց ձեռքբերումները չեն նվազեցվում։

Arpi

Իսկ ձեռքբերված ապրանքների արժեքը ներառու՞մ է իր մեջ նաև ԱԱՀ, քանի որ դեղորայքը ձեռք եմ բերում ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ։

Anushik

Այո, հարգելի Արփի: Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 5% դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ՆԵՐԱՌՅԱԼ` ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ) 4%-ը կազմող գումարի չափով: