Սարգիս.
Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:
2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն:
Բարև Ձեզ, Սարգիս:
1) Ցավոք, նման արտոնություններ ՀՀ-ում սահմանված չկան:
2) Հնարավոր է, սակայն գիշերային աշխատանքի համար պետք է վճարել հավելավճար 30%-ի չափով: