Արդյո՞ք կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ

Արտակ․

Բարև Ձեզ, կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրության դաշտում, առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողից (Ռուսաստան և ունի ոչ ռեզիդենտության տեղեկանք) ձեռք է բերում ծառայություն՝ Ռոյալթի, որի դիմաց յուրաքանչյուր ամիս պարտավորվում է փոխանցել 12 500 ռուսական ռուբլի։ Արդյո՞ք այս դեպքում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունը գրելու է ինքնահաշիվ, հանդիսանու՞մ է արդյոք հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման համար։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս և ո՞վ է հաշվարկում և վճարում ոչ ռեզիդենտի շահութահարկը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 ինքնահաշիվ, գրում են ԱԱՀ վճարողները, նման գործնեությամբ չեք կարող զբաղվել միկրոձեռնարկատիրության դաշտում,
հ. 267 5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Արտակ

Շնորհակալ եմ արձագանքի համար,բայց իմ նշած տարբերակում ես վճարողն եմ, ստացողը չեմ։

Tigran

հանդիսանում եք գործող պայմանագրի կողմ,
վճարողի համար է առաջանում ոչ ռեզիդենտի շահութահարկ,

Արտակ

Դա եմ ասում ով է վճարելու, եթե ես գործունեություն եմ իրականացնում միկրոձեռնարկատիրության դաշտում։

Tigran

դուք վճարող կողմը, իսկ միկրոյով նման գործնեություն չէիք կարող իրականացնել, դա էլ եմ գրել,

Արտակ

Այսինքն ոնց չեմ կարող, եթե մ տարածք եմ վարձակալությամբ վերձրել, ոչ թե վարձով տվել, նույնը ռոյալթին ա, ես չեմ ծառայություն մատուցողը, ինձ են մատուցում, չե՞մ կարող միկրոյով աշխատել։

Արտակ

ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Արմեն

Բարև Ձեզ: Կարծում եմ, որ միկրոձեռնարկատիրության դաշտում կարող եք աշխատել, ինքնահաշիվ դուրս է գրում ԱԱՀ վճարողը, ինչ վերաբերվում է ոչ ռեզիդենտի շահութահարկին. միկրոձեռնարկատերերը ազատված են հարկային գործակալի պարտականությունից, բացառությամբ որոշ դեպքերի: Բացի այդ Ռուսաստանի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրով, որքան ես գիտեմ, այդ եկամուտներից հարկը մեր մոտ չի պահվում, եթե առկա է ռեզիդենտության տեղեկանք տվյալ տարվա համար:

Հոդված 70.Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
2. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման, ինչպես նաև այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից)՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն՝ որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները:

Հոդված 269.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը  
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվումորպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանվածշահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում

1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

Արտակ

Շնորհակալ եմ, շատ սպառիչ և բավարար պատասխանի համար։