Լուսինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք` ՍՊԸ-ն մատուցում է սառնարանների և օդափոխության համակարգերի տեղադրման ծառայություն, արդյո՞ք կարող ենք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք` ՍՊԸ-ն մատուցում է սառնարանների և օդափոխության համակարգերի տեղադրման ծառայություն, արդյո՞ք կարող ենք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե Դուք այդպիսի ծառայություններ եք մատուցում, այո, Դուք կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Ոչ, չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ իրականացնում եք ինժեներական, փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքների կատարում, որոնց մասով օրենքով հստակ սահմանափակում է նախատեսված: Սառնարանների տեղադրումը 43.29.1 է, օդափոխության համակարգերի տեղադրումը՝ 43.22.2, որոնք երկուսն էլ մտնում են շինարարության խմբի մեջ:
Թույլ տվեք չհամաձայնել Տիգրանի հետ․
Խնդրում եմ, նայեք Տնտեսական գործունեության դասակարգիչներով ոչ թե 43 դասը, այլ 33-ը, որտեղ մասնավորապես ասվում է՝
Այս հատվածը ներառում է նաև մեքենաների և սարքավորանքի մասնագիտացված տեղակայումը, սակայն, եթե տեղակայվում է շենքի կամ նման կառույցների անբաժան մաս կազմող սարքավորանքը, օրինակ՝ վերելակները, էլեկտրական սարքվածքները, օդափոխման համակարգերը, ապա նման տեղակայման աշխատանքները դասակարգվում են «Շինարարություն» (F) բաժնում:
Ձեր հարցից ես հասկանում եմ, որ խոսքը կենցաղային իրերի՝ սառնարանների ու օդափոխության համակարգերի տեղադրման մասին է։ Եթե շինարարության հետ կապ ունի, խնդրում եմ, ուղղեք ինձ։