Մհեր.
Բարև Ձեզ, ես կխնդրեմ ինձ օգնեք մի հարցով: Ես դիմում եմ գրել դեկտեմբերի 6-ին, որ ինձ ազատեն դեկտեմբերի 12-ին: Ինձ չեն ազատել 12-ին և ասել են` նորից դիմում գրեմ, որպեսզի կարողանան ազատել: Ես դեկտեմբերի 14-ին նորից դիմում գրեցի, որպեսզի ինձ դեկտեմբերի 24-ին ազատեն: Բայց դեկտեմբերի 17-ին դիմումս հետ վերցրեցի: Ինձ իրավունք ունե՞ն ազատելու, թե՞ ոչ:
Առաջին հերթին մեկ ամիս առաջ պետք է դիմում գրեք և նշեք հիմնավոր պատճառ ազատվելու համար, իսկ եթե իրոք ուզում եք ազատվեք, կազմակերպությունը իրավունք չունի Ձեզ Ձեր կամքից անկախ պահելու: