Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հագուստի խանութը (12 մլն շրջ.) Երևան քաղաքում կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հագուստի խանութը (12 մլն շրջ.) Երևան քաղաքում կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Որքանով տեղյակ եմ՝ ոչ, չի կարող: Կարդացեք հետևյալ հրամանը, ամեն ինչ պարզ գրված է:
Ոչ, Երևանում գտնվող խանութը չի կարող աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն:
Ոչ, չի կարող, հստակ ամրագրված է՝ «Երևան քաղաքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել»:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: