Արդյո՞ք թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման

Narine.

Ընկերությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում և հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ՝ ուրց։ Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն։ Մեկ տուփի պարունակությունը լինելու է 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 108գ։

Ունենք նաև երկրորդ տարբերակը. մեկ տուփի պարունակությունը՝ 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 115գ։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի`
ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող՝ մինչև 100 գրամ՝ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով, պարունակություն ունեցող տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման։
Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք վերը նշված թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե խանութի միջոցով եք վաճառելու, ապա այո, ենթակա է դրոշմապիտակավորման: Եթե հյուրանոցի մատակարարման մասով լիներ ապա ոչ, քանի որ փաթեթավորումները տարբեր են արվում:

Nerses

Իմ կարծիքով ենթակա են դրոշմապիտակներով դրոշմավորման:

Գայանե

Այո, ենթակա են դրոշմավորման։

Anushik

Իմ կարծիքով ընդհանրապես դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չէ, քանի որ ուրցի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 0910 է։