Արդյո՞ք ընկերությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարինե․

Հարգելի հաշվապահներ,

1) 2020թ․ հունվարից այլևս արտոնագրային հարկ չի լինելու։ Ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեությամբ զբաղվելու համար ամեն ամիս, մինչև նախորդող ամսվա վերջին օրը ներկայացնելու ենք հաշվետվություն և վճարելու ենք պետ. տուրք։ Հարցս այսպիսին է․ կարո՞ղ եք ասել՝ որ համարի հաշվետվությունն եմ ներկայացնելու (եթե իհարկե հաշվետվության ձևը արդեն կա, ես չեմ գտնում) և պետ․ տուրքի հաշվեհամարը։ Տեղյակ եմ, որ միայն 2020թ․ հունվար ամսվա համար հաշվետվության և վճարման ժամկետ է սահմանվել մինչև 2020թ․ մարտի 1-ը:

2) ՍՊԸ-ն մարզում (Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս) իրականացնում է շինարարական նյութերի առք ու վաճառք իր սեփական տարածքում: Արդյո՞ք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն չենք կարող համարվել միկրոձեռնարկատիրություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեությամբ զբաղվելու համար հաշվետվության ձևը և պետ. տուրքի հաշվեհամարը դեռ չկան:
Ինչ վերաբերում է մարզում իրականացվող շինարարական նյութերի առք ու վաճառքին, ապա միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Այսինքն՝ շինարարական նյութերի առք ու վաճառքը պետք է կատարել միայն ֆիզ. անձանց:

Տիգրան

1. Հաշվետվության ձևը կլինի, սպասեք։ Պետ. տուրքի հաշվեհամարը հնարավոր է նորը բացեն, քանի որ այդ գործունեության համար չի եղել։
2. Եթե 24 միլիոնի շեմը չեք անցնում, առևտրի կենտրոններում չեք գործում, իրավաբանական անձանց և Ա/Ձ-ներին մատակարարումներ չեք իրականացրել, կարող եք։ Եթե այս պայմաններից մեկը չեք ապահովում, ուրեմն կաշխատեք շրջ. հարկով։