Lyudmila.
ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Lyudmila.
ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, այլապես չեք կարող ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցեք.
ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենք Հոդված 43.1. Հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո դուրս գրված, սակայն այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող) առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով հաշվանցման ենթակա չեն և կարող են հաշվանցվել այդ հարկային հաշիվներն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու օրն ընդգրկող հետագա հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով (հաշվարկներով):