Հենրիխ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությունը զբաղվում է խոզաբուծությամբ՝ խոզ մորթելով և միս վաճառելով: Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն, և արդյո՞ք կարող ենք օգտվել արտոնությունից՝ ազատվել շահութահարկ և ԱԱՀ վճարելու պարտավորությունից:
Գյուղատնտեսական գործունեությունը դա գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն է, փաթեթավորումը, տարայավորումը, պահեստավորումը, տեղափոխումը, շուկայահանումը և դրանց առնչվող ծառայությունների մատուցումը։
Գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես`
ժ. անասնաբուծության արտադրանքը,
ժա. խոզաբուծության արտադրանքը,
ժբ. ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը,
ժգ. թռչնաբուծության արտադրանքը,
ժդ. ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը,
ժե. եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը,
ժզ. ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը,
ժէ. ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը.
Այսինքն՝ եթե Դուք չեք զբաղվում խոզաբուծությամբ, այլ միայն խոզը ձեռք եք բերում, մորթում եք և վաճառում, դա մտնում է մշակող արդյունաբերություն տնտեսական դասակարգչի տակ, և չեք կարող օգտվել շահութահարկի արտոնությունից։
Այստեղ խնդիր կա, որպես խոզ բուծել դա գյուղ. գործունեություն է, իսկ մորթը ու մսի, ենթամթերքների վաճառքը ՊԵԿ-ը համարում է առևտուր, այդպիսի դեպք արդեն եղել է, նկատի առեք: Ըստ տնտ. դասակարգչի 01.46.0 Խոզերի բուծում՝ որպես գյուղ. գործունեություն, իսկ 46.32.1 Թարմ մսի և մսամթերքի, ներառյալ ենթամթերքի մեծածախ առևտուրը՝ որպես առևտուր: Այսինքն՝ մի մասով օգտվում եք, մյուսով՝ հարկվում:
Խոզաբուծության արտադրանքը, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեության դեպքում համանման այլ ծառայությունները, կդիտվի գյուղատնտեսական արտադրանք, եթե միայն խոզը մորթվի և միսը վաճառվի՝ առանց ինչ-որ փաթեթավորման և լրացուցիչ ծառայությունների։ Օրինակ, տարաներով պատրաստի խաշի վաճառքը չի դիտարկվի գյուղատնտեսական արտադրանք, թեկուզ եթե դրա միսը սեփական արտադրության է։ Նշեմ նաև, որ այստեղ գործում է նաև ԱԱՀ շեմը, այսինքն՝ 115 միլիոն դրամ շրջանառությունը հատելու դեպքում կհամարվեք ԱԱՀ վճարող՝ շեմը գերազանցող գումարի մասով։
Հարգելիներս, իսկ ճի՞շտ կլինի որպես միջին ամսական աշխատավարձ վերցնել պայմանագրով նշված աշխատավարձը և բաժանել 21-ի միջին օրական աշխատավարձը ստանալու համար:
Այո, հարկային օրենսգիրքը ու տնտ. գործունեության դասակարգիչը: