Անի․
ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։
Ես կարծում եմ՝ ոչ։
Նշված գործունեությունները լիցենզավորման ենթակա չեն:
իսկ կոնկրոտ կարո՞ղ եք նշել` ի՞նչ նկատի ունի լիզենզավորման մասին օրենքը այդ տեսակների տակ:
«Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը դա 1-4-րդ դասարանների ուսուցումն է, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը մանկապարտեզների գործունեությունը:
Այսինքն` դրանից ելնելով դասապատրաստումը ևս ուսուցում չի համարվու՞մ:
Ոչ, չի համարվում:
Ոչ, լիցենզավորման ենթակա չէ Ձեր նշած գործունեությունները: