Նառա․
Բարև ձեզ։ Եթե փորձնակով (գրանցված փորձնակ) եմ գնում ֆիզ. արձակուրդ, ժամկետիս ավարտից հետո իրավունք ունե՞ն ինձ հետ չընդունելու աշխատանքի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նառա․
Բարև ձեզ։ Եթե փորձնակով (գրանցված փորձնակ) եմ գնում ֆիզ. արձակուրդ, ժամկետիս ավարտից հետո իրավունք ունե՞ն ինձ հետ չընդունելու աշխատանքի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Առաջին հերթին պետք է հրամանով ձևակերպվի երեխայի խնամքի արձակուրդը: Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ ԱՕ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի: Այն դեպքերը, որոնց պատճառով կարող են ազատել՝ կազմակերպության լուծարման, աշխատողի՝ զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու, աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու, պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում:
Այսինքն՝ ես ի՞նչ կարող եմ անել, եթե աշխատանքային փորձաշրջանս լրացել է, սակայն վերջնական աշխատանքային պայմանագիր դեռևս ինձ հետ չեն կնքել, իսկ արդյունքում 1 ամսից պետք է արդեն ֆիզ. արձակուրդ գնամ։
Եթե վերջնական աշխատանքային պայմանագիր Ձեզ հետ չկնքեն, որպես չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) անձ մայրության նպաստի իրավունք մեկ է ունեք՝ համաձայն Պետական նպաստների մասին օրենքի: Չաշխատող անձի հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը, հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության): Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է (չաշխատող անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Տարածքային կենտրոն ասելով՝ հասկացեք տարածքային սոց. ծառայությունը: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի: Իսկ որպես փորձնակ Ձեզ վճարու՞մ են գոնե համաձայն ԱՕ 201.1-րդ հոդվածի՝ «Գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով կամ 68 000 դրամի չափով»:
ՀՀ ԱՕ Հոդված 93. Փորձաշրջանի արդյունքները
3. Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով:
Շնորհակալ եմ պատասխանի համար։ Այո, որպես փորձնակ վարձատրվում եմ 68 000 ՀՀ դրամի չափով: