Արդյո՞ք գյուղական բնակավայրում բնակվողին հասնում է երեխայի խնամքի նպաստ

Գոհար.

Բարև Ձեզ: Կներեք, ուզում եմ իմանալ, գյուղական գնակավայրում բնակվողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ /70 օրականից սկսած/:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հասնում է, եթե ծնողները 1 տարի անձնագրայինով հաշվառված են գյուղում ու փաստացի բնակվում են գյուղում` 53 000:

Լուսինե

Բարև ձեզ, ես Լուսինեն եմ։ Կցանկանայի իմանալ եթե ես և ամուսինս 1 տարուց ավելի է ինչ գրանցված ենք և փաստացի ապրում ենք գյուղում, բայց աշխատում եմ Երևանում, այդ դեպքում մինչև 2 տարեկան բալիկի խնամքի նպաստը որքա՞ն է կազմում։
Շնորհակալություն:

Tigran

53 000 դրամ, սակայն փաստացի ապրելը պայման է: Երևանում աշխատանքի գալը չի խանգարում:

Մարիաննա

Բարև Ձեզ:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք.
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները` ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի և ժամկետների վերաբերյալ:
Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում`
1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:
Գյուղական բնակավայրերում ապրող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կազմում է 53.000 դրամ:

Gohar

Իսկ եթե քաղաքում են բնակում հասնու՞մ է խնամքի նպաստ 70 օրականը լրանալուց հետո: