Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող Ա/Ձ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Nona.

Բարև Ձեզ, բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն, ոնց հասկացա օրենքից, չի կարող միկրոյի դաշտում գործել, իսկ այս դեպքում հարմա՞ր է արդյոք շրջ հարկի դաշտը։ ԱՁ-ն ապրանքի առք ու վաճառք չի իրականացնելու, միայն փոխադրելու է ՀՀ-ից ՌԴ, և հետ գալիս նորից ապրանք է հետ բերու ՀՀ: Այսինքն՝ նա հարկվելու է 5 տոկոսո՞վ։ Կնքվելու է արդյո՞ք գործակալական պայմանագիր, և արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն չի՞ չէ կազմելու փաստաթղթերը: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր այս դեպքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, ճիշտ կլինի կնքել գործակալական պայմանագիր, իսկ արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն պետք չի կազմի փաստաթղթերը, որ վճարումների հաշվով անմիջական պատասխանատու չդիտարկվի:

Նոնա

Այսինքն` մենք ոչ մի փաստաթուղթ չե՞նք կազմում։ Թե՞ հաշիվը պետք է տվյալ փաստաթղթերի հետ։ Մեկ էլ ինձ ասել էին՝ էս դեպքում կնիք էլ է պետք մեր ԱՁ-ին, բայց չհասկացա ինչի համար։

Tigran

Փաստաթուղթ ասելով առաջին հերթին մաքսայինի հետ կապված նկատի ունեմ, սակայն տրանսպորտային բեռնագիր կազմելը Ձեր մասն է, կնիք ունեցեք, բանկային ու մաքսային գործերի համար, գործակալության պայմանագիրը նրա համար է պետք, որ հիմնավորեք, որ բեռի տերը Դուք չեք ու Ձեր եկամուտը միայն փոխադրման վճարն է, իսկ մաքսային անցկացման գործը Դուք կկատարեք համաձայն գործակալության պայմանագրի դրույթների:

Nerses

Բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյի դաշտում: Փաստաթղթերի մասով ԱՁ-ն ընդամենը պետք է մատուցած ծառայության դիմաց ստացվող գումարը փաստաթղթավորի:

Արթուր

Բարև Ձեզ, հարգելի Նոնա։ Կարծում եմ, որ կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, քանի որ օրենքը այդ գործունեության մասով սահմանափակումներ չի նախատեսում։

karine

Եթե դուք ծառայություն եք մատուցում կարծում եմ կարող եք աշխատել որպես միկրոձեռնարկատեր, եթե տարեկան շրջանառությունը 24 մլն դրամը չգերազանցեք։

Anushik

Բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում: Փաստաթղթերի մասով ԱՁ-ն պետք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր: