Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ

Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։
Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Պայմանների փոփոխությունը պետք է հստակ հիմնավորեն: Որպես կանոն պետք է վճարել արձակման նպաստ և վերջնահաշվարկ /եթե դուք օգտագործել եք արձակուրդը, ապա այս դեպքում դա չի տրվում է/: Թեժ գիծ 114

Տիգրան

Շնորհակալություն։ Իսկ օրինակ իմ դեպքում, որ հյուրանոցում հյուրերը քիչ են կապված covid 19-ի հետ, ու առկա են ֆինանսական խնդիրներ, այդ ամենը բավական հիմքե՞ր են աշխատանքային պայմաները փոփոխելու ու հիմնվել գլխավոր տեքստում նշված հոդվածներին:

Tigran

Վերջնահաշվարկում ընդգրկվում են բոլոր հասանելիք գումարները ու կատարվում պահումները:

Ալլա

Վերջնահաշվարկը իրենից ներկայացվում է մինչ այդ օրը աշխատած աշխատավարձի վճարում, չօգտագործված արձակուրդայինի վճարում, արձակման նպաստի վճարում և վնասների փոխհատուցում։ Ձեր դեպքում, եթե արձակուրդը լրիվ օգտագործել եք, ապա, եթե ունեք աշխատած օրերի համար վճարվելիք աշխատավարձ, ապա կստանաք այդ աշխատավարձը և արձակման նպաստը։

Իննա

Վերջնահաշվարկ վճարում են չօգտագործված արձակութրդային օրերի հաշվին։ Եթե օգտագործել եք հասանելի արձակուրդը, ապա վերջնահաշվարկ չի լինելու:

Աննա

Վերջնահաշվարկ կատարվում է այն աշխատակիցների դեպքում, ովքեր ունեն չօգտագործված արձակուրդային օրեր:

Anushik

Աշխատանքային օրենսգրքի …, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով … դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ` մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով:

Տիգրան

Մերսի շատ պատասխանի համար։ Իսկ գործատուն ունի՞ իրավունք աշխատանքային ժամերը սահմանել ամսական 20 ժամ, իսկ ժամային տարիֆը առանց հարկերի սահմանել մոտ 900 դրամ:
Չէ ո՞ր օրենքով մինիմալ շաբատական աշխատանքային ժամերը պետք է լինեն 24 ժամից ոչ պակաս:

Anushik

Այո, իհարկե, կարող է՝ ստույգ հաշվառելով յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը: Մինիմալ շաբաթական աշխատանքային ժամերը ո՞ր հոդվածով է կարգավորվում: