Արդյո՞ք բարեգործական նպատակով փոխանցված գումարը հնարվոր է ճանաչել որպես ծախս

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, պատերազմի ժամանակ բանակի համար բացված հաշվին գումար ենք փոխանցել, հիմա շահութահարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ ծախս ճանաչել: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, Հարկային օրենսգրքի հոդված 123 1-ին մաս 5) ենթակետի համաձայն շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են․
5) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը:

Nerses

Կարդացեք ՀՕ Հոդված 112.