Արդյո՞ք արձակուրդում գտնվող աշխատողին կարող են ազատել աշխատանքից

Լիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. ես գտնվում եմ երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդում: Կարո՞ղ են ինձ ազատել աշխատանքից: Իսկ եթե շուտով ֆիզ. արձակուրդ գնամ, արդյո՞ք կվճարվեմ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Լիանա:
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի, համարվում է նպատակային արձակուրդ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքի:

Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա “Ժամանակավոր անաշխատունակության նպաստենրի մասին” ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Իսկ նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այդ դեպքում միջին աշխատավարձը հաշվարկելիս, հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը: